Վլադիմիր Պուտինն ու Սինձո Աբեն բանակցություններ կսկսեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 2-ին Վլադիվոստոկում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Բանակցությունները տեղի կունենան «Արևելյան տնտեսական ֆորում»-ի շրջանակներում: Նշվում է, որ Պուտինն ու Աբեն կքննարկեն առևտրային, Էներգետիկ և միջազգային այլ հարցեր:
«Արևելյան տնտեսական ֆորում»-ին ներկա կլինեն ռուսական 240 և օտարերկրյա 270 ընկերություններ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահը մտադիր է հանդիպել Ճապոնիային վարչապետին: