Քանյե Ուեսթը պատմել է, թե ինչպես է ծանոթացել Քիմ Քարդաշյանի հետ
Չնայած մամուլի և շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ շփման ընթացքում ունեցած ինքնավստահությանը՝ Քանյե Ուեսթը նյարդային վիճակում էր իր ապագա կնոջ հետ ծանոթանալիս: Այս մասին գրում է Elle.ru-ն:
Վերջերս հարցազրույցի ընթացքում նա խոստովանել է, որ դեռևս Քիմ Քարդաշյանին հանդիպելուց առաջ նրանով տարվել էր. «Նա ինձ միշտ է ոգեշնչել: Եվ երբ ես իմացա, որ շանս եմ ունենալու նրա հետ ծանոթանալու իմ ելույթներից մեկի ժամանակ, այն ժամանակ չէի կարողանում կողմնորոշվել, թե ինչ պետք է հագնեմ, որպեսզի նրան դուր գամ և լավ տեսք ունենամ»,- հայտնել է ռեփերը:
Բացի այդ, երաժիշտը խոստովանել է, որ անհավատալիորեն երջանիկ է, որ այժմ երեխաներ ունի: «Այն ամենը, ինչ ես հիմա անում եմ, միայն նրանց համար է: Իմ կյանքն այլ իմաստ է ստացել, և ես շատ երջանիկ եմ»,- հայտնել է Քանյեն:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2012 թվականին: Քանյեն ծանոթության 33-րդ օրն ամուսնության առաջարկություն արեց Քիմին: