Թուրքիայի մուտքը Սիրիա անակնկալի բերեց ԱՄՆ-ին. «The Wall Street Journal»
Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ին անակնկալի բերեցին: Այս մասին գրում է « РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «The Wall Street Journal»-ի հոդվածին:
Երբ Թուրքիայի բանակը մտավ Սիրիա նախորդ շաբաթ, պաշտոնական Պենտագոնը ողջունեց այդ գործողությունները՝ հայտնելով Վաշինգտոնի և Անկարայի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին:
«Սակայն վարագույրներից այն կողմ ՆԱՏՕ-ի գործընկերների միջև համագործակցությունը փլուզվեց»,- գրում է «WSJ»-ն:
Վաշինգտոնի և Անկարայի գործողությունների համաձայնությունը մեծացնում է նրանց միջև տարաձայնություններում լարվածությունը, որը սկսվել էր Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտնել է, որ քրդական ստորաբաժանումները սկսել են շարժվել դեպի արևելք՝ իջեցնելով թուրքերի հանդեպ լարվածության աստիճանը: