Ոչ ոք չի կարող մեզ թելադրել՝ որ ահաբեկիչների դեմ պայքարենք. Անկարա
Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմար Չելիքը հայտնել է, որ ոչ մեկը չի կարող Թուրքիային թելադրել, թե ում դեմ պետք է նա պայքարի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
«Ոչ ոք իրավունք չունի մեզ ասելու, թե որ ահաբեկչական կազմակերպության դեմ մենք պետք է պայքարենք, իսկ որին պետք է արհամարհենք»,- հայտնել է Չելիքը:
Թուրքիան անցյալ շաբաթ ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում` այնտեղ տանելով տանկեր և զինվորականների: Ռազմական գործողությունների մեկնարկից հետո հաղորդագրություն է տարածվել թուրք զինվորականների կողմիցՍիրիայի քրդերի վրա հարձակվելու մասին: