Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ գողություն է արել (լուսանկար)
Չնայած մեծ հարստությանը՝ Քանյե Ուեսթի կինը պարբերաբար չի կարողանում իրեն զրկել իրեն չպատականող իրեր ձեռք բերելուց: Այսպես, Քիմ Քարդաշյանն իր վերջին գրառումներից մեկում խոստովանել է, որ սիրում է գողանալ հյուրանոցի խալաթները: Այս մասին գրում է «Elle» ամսագիրը:
«Ես պաշտում եմ հյուրանոցների խալաթները, դրանք այնքա՜ն փափուկ են և հարմար: Բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ ինձ հետ ճամփորդել են, գիտեն իմ այդ սովորության մասին: Եվ այո՛, ես կարող եմ խոստովանել, որ մի քանի անգամ գողացել եմ իմ սիրելի հյուրանոցներից, ես մի խալաթ ունեմ Դուբայի «Ատլանտիս» հյուրանոցից և ևս մեկը՝ Լոս Անջելեսի «Montage»-ից»,- պատմել է 35-ամյա աստղը:
Հարկ է նշել, որ Քարդաշյանների հայտնի ընտանիքը չի սիրում զուր տեղը գումար վատնել, եթե ինչ-որ բան կարելի է և անվճար ձեռք բերել: