Թուրքիան ՌԴ-ի միջոցով Սիրիային տեղյակ էր պահել ռազմական գործողությունների մասին
Թուրքիան Ռուսաստանի միջոցով Սիրիային նախազգուշացրել էր «Եփրատի վահան» գործողությունները սկսելու մասին: Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Բոլոր հետաքրքրված կողմերը տեղյակ էին մեր կողմից «Եփրատի վահան» գործողությունները սկսելու մասին, այդ թվում՝ Դամասկոսը, որին տեղեկացրել էր Ռուսաստանը, մենք դրանում վստահ ենք: Մենք չենք պատրաստվում դառնալ Սիրիայում մշտական ուժ, Թուրքիան օկուպանտ չէ, մենք պատերազմի մեջ չենք մտնում և չենք դառնում ռազմական կոնֆլիկտի կողմ: Սակայն եթե տարածաշրջանում մեր անվտանգությանը սպառնացող բան լինի, մենք անմասն չենք մնա»,- հայտնել է նա:
Քուրթուլմուշի խոսքով՝ գործողությունների նպատակը տարածաշրջանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մաքրելն է: