Պուտինն այս տարի չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարի չի նախատեսում մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին: Այս մասին հեռախոսային մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Այո՛, նախագահը չի նախատեսում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցել»,- հայտնել է Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, արդյոք Վլադիմիր Պուտինը կմասնացի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, թե՞ նրա փոխարեն այնտեղ կլինի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Հեռախոսային մամուլի ասուլիսի ընթացքում Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Սիրիայում համատեղ գործողություններ անցկացնելու ծրագրերը, նաև նշել է, որ «նորմանդական քառյակի» առաջնորդների հանդիպումների ծրագրեր չկան: