Ամերիկյան ԱԹՍ-ն մտել է Իրանի օդային տարածք
Իրանցի զինվորականներն ամերկյան անօդաչու թռչող սարք են նկատել իրենց օդային տարածքում, որը մտել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածք: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Tasnim» գործակալությանը:
«Իրանական հակաօդային պաշտպանության ուժերը նկատել և նախազգուշացրել են ամերիկյան անօդաչուին, որը երկուշաբթի օրն արևելքից մտել է երկրի տարածք: Այն եկել էր Աֆղանստանից: Անօդաչու թռչող սարքը լքել է տարածքը»,- գրում է գործակալությունը՝ մեջեբերելով իրանցի զինվորականների խոսքը:
«Sputnik» գործակալությունը, սեփական աղբյուրին հղում տալով, հաղորդում է, որ անօդաչու թռչող սարքը միայն փորձել է մտնել երկրի տարածք: Գործակալության զրուցակցի խոսքով՝ եթե թռչող սարքը հատեր սահմանը, ապա այն կկործանեին:
Մի քանի օր առաջ Վաշինգտոնը Թեհրանին մեղադրել էր ամերիկյան նավերին «վտանգավոր ձևով» մոտենալու մեջ: