Անկարան պատասխանել է գերմանացի նախարարի հայտարարությանը
Եվրամիության հարցով Թուրքիայի նախարար Օմեր Չելիքը, մեկնաբանելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի հայտարարությունն այն մասին, որ Անկարային մոտ ապագայում որպես Եվրամիության անդամ չի տեսնում, հայտնել է, որ դա չի համարում ԵՄ-ի դիրքորոշումը, իսկ այդպիսի հայտարարությունները սպառնում են միության ապագային: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Հայտարարությունները, որոնք հիմված չեն օբյեկտիվ չափանիշների վրա, չեն կարող արտահայտել ԵՄ-ի դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ: Այդ կարծիքները եվրոֆոբիայի դրսևորում են: Դրանք ԵՄ-ին լուրջ սպառնալիքի առջև կկանգնեցնեն ապագայում»,- թվիթթերյան իր էջում գրել է Չելիքը՝ հաղորդագրության հասցեատեր նշելով Գաբրիելին և Գերմանիայի կառավարությունում իր կոլեգային:
Քաղաքական գործիչը հայտնել է, որ ԵՄ-ն սկզբից պետք է առողջ դատի իրավիճակը հենց միությունում, «որտեղ մոլեգնում են իսլամոֆոբիան, խտրականությունը և քսենոֆոբիան»: