Ադելը մերժել է Քարդաշյանների հետ ընթրելու առաջարկը
Երգչուհ Ադելը, չնայած սիրում է հետևել Քարդաշյանների մասնակցությամբ ռեալիթի շոուին, սակայն նրանց հետ հանդիպմանը դեռ պատրաստ չէ: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Արևմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ Ադելը, ով տուն է գնել Քարդաշյանների տան հարևանությամբ, մերժել է նրանց հետ ընթրելու առաջարկը:
Քրիսը հույս է ունեցել, որ Ադելը կընդունի միասին ընթրելու հրավերը, ինչն էլ ավելի կբարձրացնի նրանց շոուի վարկանիշը:
Ադելը մերժել է հրավերը խիտ գրաֆիկի պատճառով: Նա ասել է, որ ռեալիթի շոուում նկարահանվելն իր պլանների մեջ չի մտնում: