Դրեյքը բեմում Ռիհաննային սեր է խոստովանել
Երգչուհի Ռիհաննան «MTV Video Music Awards»-ի ժամանակ մի քանի անգամ Նյու Յորքի «Madison Square Garden»-ի բեմ է բարձրացել` ստանալու իր մրցանակները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Երգչուհուն ուղեկցել է ռեփեր Դրեյքը: Ավելի վաղ նա ցուցատախտակին շնորհավորել էր երգչուհուն, որից հետո կրկին քննարկումներ էին ծավալվել նրանց միջև սիրավեպի մասին:
«MTV Video Music Awards»-ի ժամանակ Դրեյքը վերջնականապես վերջ է դրել խոսակցություններին՝ բեմում նրան հայտնելով իր զգացմունքների մասին:
Երգչուհին բոլորին շնորհակալություն է հայտնել բեմից: Նա 11 տարվա կարիերայի ընթացքում 23 անգամ նոմինացվել է, 4 անգամ արժանացել է «VMA»-ի: