Տղամարդիկ «փորձում են զգալ» ծննդաբերության ցավերը (տեսանյութ)
LifeStyleԵրկու անվախ երիտասարդ կամավոր համաձայնել էին իրենց վրա փորձարկել լաբորատոր մի սարքավորում, որն իրենց մոտ առաջացնելու էր ծննդաբերության ցավերի իմիտացիա:
Նրանք համոզված էին, որ չնայած ծննդաբերության ժամանակ իսկապես ցավեր լինում են, այնուամենայնիվ կանայք սիրում են չափազանցնել: Սակայն, անցկացնելով մի քանի «անմոռանալի» ժամ էլեկտրոդների հետ, որոնք պատճառում էին դանդաղ և կայուն տառապանքներ, երիտասարդների կարծիքը կանանց մասին կտրուկ փոխվում է:
«Մայրի'կ, դու իսկական հերոս ես: Ոչինչ չի կարող համեմատվել այն ցավի հետ, որ դու զգացել ես իմ ծննդյան ժամանակ»,- անկեղծորեն խոստովանել է կամավորներից մեկը: