Սեխն ամենուր է. սեխի օգտագործումը
Մինչ այժմ մարդկությանը հայտնի է սեխի տասը տեսակ, որոնք սերում են կամ Փոքր Ասիայից, կամ միջին Ասիայից: Գյուղատնտեսության մեջ առավել տարածված է սովորական կամ ցանովի սեխը:
Սեխ մշակում են աշխարհի տարբեր ծայրերում՝ ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Իրանում, Ճապոնիայում, Բալկաններում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և այլուր:
Հայաստանի Հանրապետությունում, սովորաբար, հանդիպում է սեխի 3 տեսակ՝ սովորական, մանրապտուղ ու մոլախոտային, որոնք հիմնականում աճում են Արարատյան դաշտում:
Սեխի կեղևը լինում է սպիտակ, դեղին, կանաչ, դարչնագույն, նարնջագույն և այլն, իսկ պտղամիսը սպիտակ է, կանաչավուն, կարմրավարդագույն ու նարնջագույն, որը միանշանակ համարվում է բուժական սնունդ: Սեխն իր մեջ պարունակում է C վիտամին, A նախավիտամին, պեկտինային նյութեր, հանքային աղեր և այլն:
Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված վիճակում: Ավելին՝ սեխի կորիզներից պատրաստում են տարարատեսակ քսուքներ, օգտակար յուղեր. այն լայն տարածում է գտել կոսմետետիկ խնամքի և հարդարանքի միջոցների բաղադրություններում: