«The Telegraph»-ը պատմել է Պուտինի առեղծվածային ժպիտի մասին
Եվրամիության անհարմար վարքը կհանգեցնի նրան, որ Ուկրաինայի պատերազմում կհաղթի Ռուսաստանը: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «The Telegraph»-ին:
Անգլիացի Քրիստոֆեր Բուքերը նշում է, որ Արևմուտքը դրական է գնահատում Ուկրաինայի ղեկավարի փոփոխությունը, ինչպես նաև նոր նախագահի ընտրությունը՝ ԵՄ-ին հավատարիմ «տիկնիկի»:
Լրագրողը արևմտյան երկրների արձագանքը Ղրիմը Ռուսաստանին միացնելուն ոչ ադեկվատ է համարում: Նա նաև ընդգծում է, որ համապատասխան սցենար կարող է սպասվել Դոնբասին ևս: Նրա խոսքով՝ քաղաքացիական պատերազմից դուրս գալու միակ ելքը Արևելյան Ուկրաինայի միացումն է ՌԴ-ին: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ իր առեղծվածային ժպիտով, կսպասի՝ վստահ լինելով, որ դա մի օր տեղի կունենա»,- նշվում է հոդվածում: