Էրդողանը կողջունի մահապատժի կիրառումը, եթե խորհրդարանը կողմ քվեարկի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ կողջունի մահապատժի կիրառումը երկրում, եթե խորհրդարանը կողմ քվեարկի դրան: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Թուրքիայում վերջին անգամ մահապատիժ է կիրառվել 1984 թվականին: 2004 թվականի մայիսից մահապատիժը երկրում արգելվել է Թուրքիայի Սահմանադրությունում համապատասխան փոփոխությունը կատարելուց հետո՝ Եվրամիության կազմի մեջ մտնելու ստանդարտներին համապատասխանելու համար:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել է, որ եթե Թուրքիան վերականգնի մահապատժի կիրառումը, Եվրամիությունն անհապաղ կդադարեցնի երկիրը եվրոպական բլոկին միացնելու գործընթացը: