Սիրիայում թուրքերի ներկայությունը չի կարող թուլացնել մեր դիրքերը. Պուշկով
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Սիրիայում թուրքիայի զինվորականների ներկայությունը չի թուլացնում տարածաշրջանում ռուսական դիրքերը: Այս մասին գրում է Вести.ru-ն:
«Ես ուզում եմ շեշտել, որ Սիրիայի հյուսիսում թուրքերի ներկայությունը չի կարող թուլացնել մեր դիրքերը նույն իրավճակում»,-ասել է Պուշկովը:
Պուշկովի խոսքով՝ Սիրիայում ռուսական դիրքորոշումը խոսում է այն փաստի մասին, որ պահպանում է ամերիկյան կողմի՝ խաղաղ կարգավորման ֆորմատը:
Ավելի վաղ, Դամասկոսը պաշտոնապես հայտարարել էր, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի գործողությունները Սիրիայում ինքնավարության խախտում է: