Ձմերուկը խթանում է նյութափոխանակության ընթացքը
Ձմերուկը դդմազգիներին պատկանող բույս է, որի պարունակության 90 տոկոսը ջուր է: Ձմերուկի «հայրենիքը» համարվում է Հարավային Աֆրիկան։ Մեծ քանակությամբ ջրի շնորհիվ ձմերուկն ունի միզամուղ հատկություն, որն էլ նպաստում է օրգանիզմից վնասակար նյութերի դուրս բերմանը։ Միզամուղ հատկության շնորհիվ ձմերուկը շատ օգտակար է հատկապես երիկամային հիվանդությունների դեպքում՝ բորբոքումներ, ավազային կուտակումներ և այլն:
Ձմերուկը հարուստ է C և B վիտամիններով, ֆոլիոթթվով, ֆրուկտոզայով և այլն։ Բացի թարմ վիճակում այն օգտագործելուց, վերջինիս կեղևից պատրաստում են մուրաբա, ջեմ և այլն։ Ավելին՝ այս հրաշք բանջարեղենի սերմերից ստացվում է բարձրակարգ յուղ: Այդուհանդերձ, ձմերուկի կորիզը վտանգավոր է. այն չի կարելի կուլ տալ, քանի որ միզուղիներում ու աղիքներում առաջացնում է խցանումներ: