Դիմա Բիլանը բացատրել է, թե ինչու է նիհարում
Ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանին վերջերս տեսնում ենք բավականին նիհարած: Երգիչը նախկինում էլ չէր աչքի ընկնում իր գիրությամբ, սակայն նրա վերջին լուսանկարները բավականին անհանգստացրել էին երկրպագուներին: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Հոգնելով բազմաթիվ հարցումներից և «շատ ուտելու» խորհուրդներից` Դիմա Բիլանը հայտարարել է.«Ես քաշ ավելացնել չեմ ցանկանում, այսպես շարժվելն ավելի հեշտ է»:
Նա բացատրել է, թե ինչու է կորցնում, իր կողմից ավելորդ համարվող քաշը:
«Պարզապես ես որոշել եմ փոքր-ինչ բեռնաթափվել, քանի որ շրջագայությունների պատճառով ճիշտ ռեժիմով չեմ սնվում: Քանի որ հունվարին իմ մոտ հայտնաբերվեցին գաստրիտի նախանշաններ, ես որոշեցի լսել իմ օրգանիզմին, զբաղվել սպորտով: Ուտում եմ հաճախ, բայց քիչ: Առավոտյան փորձում եմ շիլաներ ուտել: Պարզապես ավելի լավ եմ ընտրում թե ինչ ուտեմ, ինչ չուտեմ»,- հայտնել է Բիլանը «Комсомольская правда»-ին: