Ծիրանի արմատներն ու անվանումները
Հայաստանում ծիրանը տարածված է եղել հնագույն ժամանակներից:
Դեռևս մ.թ.ա 3-րդ հազարամյակում աքքադացիներն այն կոչում էին «արմանու», այսինքն՝ հայկական, իսկ Հայաստանը' Արմանի «ծիրանի երկիր»:
Միջագետքի հնագույն բնակիչներ արամեացիները ծիրանի ծառը կոչում էին «խազուրա արմենայա»`հայկական խնձորենի:
Արաբերենում ծիրանի անուններից մեկն է «թուֆահ ալ արմանի», որը նշանակում է «հայկական խնձոր»։
Մ.թ.ա. 1-ին դարում հռոմեացի զորավար Լուկուլլոսը` վերադառնալով հայոց արքա Տիգրան Մեծի դեմ մղվող պատերազմից, Հայաստանից Հռոմ տարավ ծիրանենու տնկիներ, որոնք այնտեղ մշակվեցին և անվանվեցին «Հայկական սալոր»: 18-րդ դարի խոշորագույն բուսաբան Ժան Բատիստ Լամարկը նկատեց, որ դա ոչ թե սալոր է, այլ նոր ցեղի ներկայացուցիչ, և անվանեց այն Armeniaca Vulgaris:
Ձգտելով ժխտել այն փաստը, որ այժմյան Թուրքիայի տարածքները ժամանակին եղել են հայկական, թուրք գիտնականները բազմիցս փորձել են ծիրանի գիտական անվանումից հանել «հայկական» բառը: Մասնավորապես, 1972թ. Լենինգրադում կայացած 12-րդ Բուսաբանական Խորհրդաժողովում նրանք ցանկացել են փոխել վաղուց ընդունված լատինական անվանումը սելջուկյան ինչ-որ անվանմամբ, սակայն խորհրդաժողովի մասնակիցների կողմից ստացել են վճռական հակահարված և առաջարկը մերժվել է: