Չեչնիայի մայրաքաղաքում ուժեղ փոթորիկ է տեղի ունեցել (տեսանյութ)
Այս գիշեր ուժեղ փոթորիկ է տեղի է ունեցել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում: Ավիրվել են տասնյակ շենքեր: Չեչնիայի հանրապետության արտակարգ իրավիճակների նախախարարության մամլո ծառայությունը հաղորդել է մեկ մարդու մահվան մասին: 21-ամյա բնակիչը մնացել է մասնավոր տան փլուզված պատի տակ: Այս մասին գրում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
Բացի մեկ զոհից կա նաև մեկ տուժած: Աղետը վնասել է հասարակական 9 շինություններ, 5 բազմաբնակարան և 59 մասնավոր տներ Գրոզնիում, և բնակելի կետեր շրջակա բնակավայրերում: Հիմնականում վնասվել կամ քանդվել են տանիքները:
Տուժել են նաև 3 դպրոց, Գրոզնիի կենտրոնական ծննդատունը և Վետերանների հոսպիտալը: Ըստ ԱԻՆ-ի վնասված տներում ապրում է 358 մարդ, այդ թվում`121 երեխաներ:
Քաղաքում հայտարարված է արտակարգ դրություն: Ստեղծվել է աղետի վնասների հաղթահարման օպերատիվ շտաբ:
Այսօր Գրոզնիում շարունակվում են անձրևները, որոնք ուզեկցվում են ամպրոպով և ուժեղ քամիով: