Ռուսաստանն ու Իրանը 1 միլիարդ դոլարի պայմանագիր են կնքել
Ռուսաստանի Դաշնությունը ու Իրանի Իսլամական Հանրապետությունը 1 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր են կնքել՝ Պարսից ծոցում ծովային հորատման կայանքներ կառուցելու մասին: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Ինչպես պարզաբանվում է, իրանական «Tasdid» ընկերությունը և ռուսական «Կարմիր բարիկադներ» գործարանը պայմանագիր են կնքել Պարսից ծոցի շրջանում նավթի և գազի արդյունաբերման և մշակման համար հորատման կայանքներ կառուցելու մասին: Պայմանագիրն արժե 1 միլիարդ դոլար:
Ռուսական ընկերությունը պարտավորվել է ապահովել պայմանագրի արժեքի 85%-ը: Հաջորդ երկու տարիների ընթացքում այդ կայանքները պետք է կառուցվեն Հորեմշեհրա նավահանգստային քաղաքում: