Քրդերի պնդմամբ՝ Ջիզրեում պայթյունի հետևանքով 118 թուրք ոստիկան է մահացել
Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտնել է, որ իր կողմից Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ջիզրե քաղաքում բեռնատար ավտոմեքենա պայթեցնելու հետևանքով մահացել է 118 թուրք ուժային, ևս 153-ը՝ ստացել վնասվածքներ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Պաշտոնական տվյալներով, սակայն, մահացել է 11 ոստիկան: 78 մարդ, այդ թվում՝ երեք քաղաքացի, վիրավորվել են: Չորս վիրավորներ ծանր վիճակում են:
«Պարտիզան Մուստաֆա Ասլանը ակցիա է անցկացրել՝ մեծ քանակությամբ պայթուցիկներ օգտագործելով»,- նշում է կուսակցության հաղորդագրության մեջ: Նրանց տվյալներով՝ բեռնատարը հատուկ է պայթեցվել այն շրջանում, որտեղ ոստիկանների հանրակացարանն է, ինչպես նաև ոստիկանության, բանակի և հետախուզության գրասենյակները:
60 զրահապատ մեքենա վնասվել է: Քրդերի պնդմամբ՝ իրականում վիրավորների թիվը 152 է: