Ռիհաննայի արտասովոր և ցնցող նվերը՝ Դրեյքից (լուսանկարներ)
Որքան էլ երգչուհի Ռիհաննան հերքի, որ իր և ռեփեր Դրեյքի միջև սիրային կապ կա, արտիստի պահվածքը հակառակն է ապացուցում: Այս մասին գրում է «Hellomagazine»-ը:
Երեկ նա Ռիհաննային ցնցող նվեր է մատուցել:
Ռեփերը ցուցատախտակին միանգամից երկու առիթով շնորհավորել է երգչուհուն՝ «Anti World Tour» շրջագայության ավարտի և «Video Vanguard Award» մրցանակի համար, որը նա կստանա վաղը՝ MTV VMA- մրցանակաբաշխության ժամանակ:
«Երբ նա արտասովոր է»,- գրել է Ռիհաննան՝ ավելացնելով սրտիկ սմայլիկը:
Նշենք, որ Ռիհաննայի և Դրեյքի կապի մասին խոսակցությունները սկսվել են 2013 թվականի ամռանը: