Սթրեսը բացասաբար է ազդում կանանց տեսքի վրա
Սթրեսը բացասաբար է ազդում ոչ միայն օրգանիզմի վրա, այլ նաև արտաքին տեսքի: Կանանց մեծ մասը սթրեսի ենթարկվելով սկսում է չհետևել իր արտաքինին: Տղամարդիկ, սովորաբար, առաջին հերթին ուշադրություն են դարձնում կնոջ արտաքին տեսքին: Գիտնականների պնդմամբ` տղամարդիկ նախընտրությունը տալիս են այն կանանց, որոնք դիմանում են ցանկացած դժվարությունների և անկախ հոգեվիճակից փորձում են հնարավորինս հետևել իրենց արտաքին տեսքին:
Սթրեսը նաև բացասաբար է ազդում ֆիզիկական կառուցվածքի վրա: Սովորաբար, դիետա պահող կանայք սկսում են չհետևել իրենց սննդակարգին, իսկ գեր կանայք սթրեսի հետևանքով նիհարում են: