«Су-24»-ի հետ կապված միջադեպը Թուրքիային խանգարել է 1 տարի առաջ սկսել Սիրիայում «ԻՊ»-ի դեմ գործողութունները
Իսլամիստ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները և «Су-24»-ի հետ կապված միջադեպը Թուրքիային խանգարել է 1 տարի առաջ սկսել Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողութունները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«2 տարի առաջ Թուրքիան պատրաստ էր ստորգետնյա գործողություներ իրականացնել: Մենք շատ մոտ էինք հաղթանակին, սակայն մի քանի ներքին հրամանատարներ խանգարեցին Թուրքիային իրականացնել ծրագրերը»,- ասվում է անանուն հաղորդագրությունում:
Աղբյուրը նշում է, որ խոսքը Գյուլենի կողմանկիցների մասին է, ովքեր պատճառաբանել էին, թե համապատասխան ռազմական հզորություն չունի Թուրքիան, որպեսզի կանխի ահաբեկչական խմբավորման առաջխաղացումը: