Ամերիկահայ փաստաբանները նոր դատական գործ են պատրաստում ընդդեմ Թուրքիայի
Ամերիկայի Միացյալ Նահագերի (ԱՄՆ) Կալիֆորնիա նահանգում ապահովագրական ընկերությունից հայերի' փոխհատուցում ստանալու դատական գործընթացը թույլատրող օրենքի շուրջ ԱՄՆ Գերագույն դատարանում քննարկումեր են ընթանում: Վերոնշյալին անդրադարձել է նաև թուրքական «turkishny.com» կայքը, վերջինս նշում է, որ դատավարական գործընթացում առաջիկա ամիսներին նոր զարգացումեր են սպասվում: ԱՄՆ-ում բնակվող հայ փաստաբանները Գերագույն դատարանի որոշումից հետո ապահովագրական փոխհատուցում ստանալուց զատ, պատրաստվում են նաև պահանջատիրական բնույթի դատական գործ հարուցել:
Կալիֆորնիա նահանգի 2000 թվականին ընդունված օրենքը 1915-ին կոտորված հայերի ժառագներին ապահովագրական ընկերությունների դեմ դատ հարուցելու հնարավորություն է տալիս: Երեք անգամ Կալիֆորնիայի Վճռաբեկ դատարան բերված օրենքը 2012 թվականի փետրվարին ընդունված որոշման համաձայն հայերին զրկեց դատավարության գործընթաց սկսելու հնարավորությունից: ԱՄՆ Գերագույն դատարանը 2012 թվականի հոկտեմբերին օրենքը սահմանփակող արգելքը հանեց: Վերոնշյալ արքելքը չեզոքացնեոլւց հետո ամերիկահայ փաստաբանները Գերագույն դատարանին սեփական կարծիքները ներառող մի փաթեթ հանձնեցին: Ամերիկահայ փաստաբանները այն կարծիքին են, որ եթե ապահովագրական փոխհատուցում ստանալու դատական գործը շահեն, ապա դա կնշանակի Հայոց ցեղասպանության ճանաչում: Նշվում է, որ անկախ արդյունքներից, Ամերիկայի հայ փաստաբանները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ սկսելու են նոր դատավարություն՝ կապված պահանջատիրության հարցերի հետ: