Թուրքիայում նախկին դիվանագետներ են ձերբակալվել
Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել երեք նախկին դիվանագետների, ովքեր մեղադրվում են պետական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ:
Անկարայի դատարանը ձերբակալել է երեք նախկին քաղաքական գործիչների, այդ թվում՝ նաև նախագահի խորհրդականին: Հայտնի է, որ Գուրկան Բալիկը, Ալի Ֆինդուկը և Թունքակ Բաբալլին մեղադրվում են ԱՄՆ-ում գտնվող ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ` ում արտահանձման դիմումն ուղարկեվել է ԱՄՆ:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ փոխանցել է ԱՄՆ-ին՝ Գյուլենի մեղավորությունը ապացուցող փաստաթղթերի 85 հավաքածու: