Գազարի մոգական հատկությունները
Գազարը հովանոցավորների ընտանիքի միամյա կամ երկամյա բույս է: Գազարի արմատը հաստ է, հյութեղ, կոնուսաձև կամ գլանաձև։ Գազարը լինում է դեղին, կարմիր կամ սև գույնի։ Ցողունը բարձրանում է մինչև 60 սմ. ճյուղավորված է։ Տերևները բազմափետրավոր են։ Ծաղիկները մանր են, հավաքված բարդ հովանոցում, սակայն առանց ծաղկաբաժակի։ Պսակը փոքր է, կազմված հինգ մանր պսակաթերթերից, իսկ ահա առէջները հինգն են։ Բժշկության մեջ օգտագործել են գազարի սերմերը, արմատը և տերևները։ Գազարի բարձր սննդային արժեքի և բուժիչ հատկությունների մասին իմացել են հնագույն ժամանակներից. օգտագործել են գազարի սերմերը, արմատը և տերևները։ Այն մաքրում ու վերականգնում է արյունը, սակայն չի կարելի չարաշահել, ինչպես նաև ցանկալի չէ գազար օգտագործեն այն մարդիկ, ովքեր ունեն արյան խտության խնդիր: Հայկական բժշկության մեջ գազարն օգտագործում են տարատեսակ հիվանդությունների և խնդիրների դեպքում, ինչպիսին են ստամոքսի, լյարդի, փայծաղի բորբոքային հիվանդությունների, սեռական թուլության խնդիրը, մարսողության խանգարման խնդիրը, երիկամի բորբոքումները և այլն: