Պուտինը պաշտոնաթող է արել 8 գեներալի
Համաձայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի՝ իրենց պարտավորություններից ազատվել են 8 բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Վլադիմիր Պուտինը ոստիկանական համակարգից, ՌԴ ԱԻՆ-ից և Քննչական կոմիտեից պաշտոնաթող է արել 8 գեներալի: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկությունների պաշտոնական պորտալում:
Համաձայն փաստաթղթի՝ աշխատանքից աատվել են ոստիկանության գեներալ-մայոր Վյաչեսլավ Անդրեևը, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վադիմ Անտոնովը, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վասլի Բիկադորովը, ներքին ծառայության գեներալ-մայոր Պյոտր Իվանովը, ոստիկանության գեներալ-մայոր Ալեքսեյ Լաուշկինը: