Արարատ Քեշյանը լուրջ վնասվածքից հետո անցել է աշխատանքի
Երկու շաբաթ էլ չի անցել ոտքի վնասվածքից, որը հայազգի դերասան Արարատ Քեշյանը ստացել էր ֆուտբոլ խաղալիս, սակայն դերասանն արդեն աշխատանքի է անցել: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Իհարկե, նկարահամանման հրապարակում դերասանը գիպսով է եղել, սակայն շնորհիվ լայն տաբատի՝ նա կարողացել է դա թաքցնել: Նկարահանումների ընթացքում դերասանը ստիպված է լինում դժվար հնարքներ անել, իսկ քանի որ նա այնքան էլ լավ վիճակում չէ, մի քանի տեսարաններում նրան կփոխարինեն: «Երբ փոխարինողը դերասանից գեղեցիկ է, նշանակում է՝ ինչ-որ մեկն իր գործը չի անում»,- կատակել է Արարատը:
Դերասանի վնասվածքը լուրջ է եղել, բժիշկները վիրահատել են նրա ոտքը: Ինչպես հայտնել է Քեշյանը, բժիշկը նրան ասել է. «Ֆուտբոլը կմնա Ձեր կյանքում, սակայն 2 ամիս Դուք ուղղակի թեորիայով կզբաղվեք»:
Դերասանն իր երկրպագուներին հորդորել է չանհանգստանալ: