Լավրովն ու Քերրին արդեն 8 ժամից ավելի է, ինչ բանակցում են
Ժնևում արդեն ութ ժամից ավելի է, ինչ ընթանում են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի բանակցությունները: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
Կողմերը քննարկում են Սիրիայի խնդրի կարգավորումը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն ու նրա ամերիկացի գործընկերը դադար էին վերցրել բանակցություններում: