Էրդողանն ու Պուտինը մարդասիրական օգնություն կուղարկեն Հալեպ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են սեպտեմբերին հանդիպել «G20»-ի ժամանակ, որը տեղի կունենա սեպտեբերի 4-5-ը Չինաստանում: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Կողմերը նաև պայմանավորվել են մարդասիրական օգնություն ուղարկել Հալեպ: Էրդողանը հերթական անգամ նշել է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համատեղ գործողությունների կարևորության մասին:
Էրդողանն ու Պուտինը նաև քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման հարցերը: