Քանի դեռ իմ սիրտը զարկում է, ոչ մի ահաբեկչական խմբավորում չի կարող Չեչնիա մտնել. Քադիրով
Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ ոչ մի դեպքում թույլ չի տա, որ իսլամիստները արմատավորվեն Չեչնիայում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Անկախ այն բանից, թե ես ղեկավար կլինեմ, թե ոչ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ որ, քանի դեռ իմ սիրտը զարկում է, ոչ մի ահաբեկչական խմբավորում չի կարող Չեչնիա մտնել»,-ասել է Քադիրովը:
Քադիրովը նաև նշել է, որ Գրոզնիում ֆորումի ժամանակ կրոնական հարցերի լուծման համար նոր բանաձև կընդունվի: