Ես չէի ցանկանա փչացնել բանակցութունների մթնոլորտը. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպումից առաջ Ժնևում պատասխանել է այն հարցին թե ինչն է խանգարում Սիրիայում հրադադարի ռեժիմ սահմանել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Սիրիայում հրադադարի մասին հարցը ՌԴ ԱԳՆ-ին տվել է ամերիկացի լրագրողը:
«Ես չէի ցանկանա փչացնել բանակցութունների մթնոլորտը»,-ասել է Լավրովը:
Նշվում է, որ Լավրովի և Քերրիի բանակցությունները կընթանան դռնփակ:
Բանակցությունների հիմնական թեման Սիրիայում ահաբեկիչների դեմ ՌԴ-ԱՄՆ համատեղ գործողությունների կոորդինացումն է