Թուրքիայի վարչապետը հայտնել է, թե ինչու է Թուրքան մաքրում սահմանները ահաբեկիչներից
Թուրքիան մաքրում է սահմանները «Իսլամական պետության» զինյալներից և այլ ահաբեկչական խմբավորման անդամներից, որպեսզի կանխի փախստականների նոր հոսքը: Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Ինչպես հայտնել է «Рейтер»-ը` թուրք վարչապետը հայտնել է, որ Սիրիայի և Իրաքի իրավիճակը բարդանում է, միգրացիոն խնդիր պետք է լուծել Եվրոմիության մակարդակով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի բանակը սկսել է օպերացիա` ընդդեմ «ԻՊ»-ի` Ջարաբլուս քաղաքում: Սիրիայի իշխանությունները Թուրքիայի գործողություններն անվանել էին ինքնիշխանության խախտում: