Ալլա Պուգաչովան երաժշտության դասեր է տալիս Իգոր Նիկոլաևի դստերը (լուսանկար)
Երգիչ Իգոր Նիկոլաևը և իր կինը Յուլիա Պրոսկուրյակովան, վաղ տարիքից դաստիարակում են իրենց դստերը՝ Վերոնիկային, սերմանելով նրա մեջ սեր դեպի գեղեցիկը: Նրանց դուստրը դեռ մեկ տարեկան չկա, իսկ աստղային ծնողներն արդեն որոշել են սովորեցնել նրան երաժշտություն: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Իգոր Նիկոլաևը կիսվել է իր միկրոբլոգում Վերոնիկայի նկարով՝ նրա առաջին երաժշտության դասի ժամանակ: Նրա խոսքով` երեխայի բախտը շատ է բերել ուսուցչուհու հարցում, չէ որ երեխայի հետ պարապում է Ալլա Պւգաչովան:
«Իմ առաջին ուսուցչուհի: Որքան է բերել Վերոնիկայի բախտը, որ երաժշտության աշխարհի հետ նրան ծանոթացնում է այսպիսի բարի և հարազատ մարդ»,- մեկնաբանել է նկարը Նիկոլաևը: