Մոսկվայի «Citibank»-ի մասնաճյուղը գրաված Արամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել
Քննիչները մեղադրանք են առաջադրել Մոսկվայի «Citibank»-ի մասնաճյուղը գրաված հայազգի Արամ Պետրոսյանին: Այս մասին հայտնել է РИА Новости-ն:
«Արամ Պետրոսյանը մեղադրվում է հանցագործություն կատարելու մեջ` Ռուսաստանի քրեական օրենսգրքի 206 հոդվածի 2-րդ մասի «գ» և «ժ» կետերի համաձայն (ավելի քան երկու անձանց պատանդ վերցնել և առարկան որպես զենք օգտագործել)»,- հայտնել է Քննչական կոմիտեի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում բանկ գրաված Արամ Պետրոսյանի հանցագործության դրդապատճառը վարկային պարտքերն են եղել: