Մոսկվայում բանկ գրաված Արամ Պետրոսյանի հանցագործության դրդապատճառը վարկային պարտքերն են եղել
ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան հայտնել է, որ նախաքննության տվյալներով` Արամ Պետրոսյանը, ով գրավել էր Մոսկվայի կենտրոնում գտնվող «Citibank»-ի մասնաճյուղը, դիմել է այդ քայլին` բանկի ունեցած վարկերը մարել չկարողանալու պատճառով: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Որպես առաջնահերթ դրդապատճառ Գլխավոր վարչության քննիչները դիտարկում են ծանր ֆինանսական դրությունը և տարբեր բանկերի հանդեպ վարկային պարտավորությունները կատարելու անհնարությունը»,- ասել է Իվանովան: