Թուրքիան չի տրամադրել ԱՄՆ-ին փաստեր` հեղաշրջման փորձի մեջ Գյուլենի մասնակցության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները խոստովանել են, որ մինչև այժմ չեն ուղարկել ԱՄՆ-ին փաստեր՝ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի մեջ Ֆեթուլլահ Գյուլենի մասնակցության հետ կապված: Այս մասին հայտնել է Foreign Policy-ն:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչ Նաջի Այդան Քարամանօղլուն հայտնել է պարբերականին, որ Գյուլենի մասնակցությունը հաստատող փաստաթղթերը կփոխանցեն ժամանակին, այդպիսով, խոստովանելով, որ դա դեռ տեղի չի ունեցել:
Բացի այդ, դիվանագետը նշել է, որ Թուրքիան` Գյուլենի արտահանձման հարցով ԱՄՆ-ին դիմել է մինչ հեղաշրջման փորձը:
«Գյուլենը գտնվում էր հետախուզման մեջ` ահաբեկչական խմբավորում ստեղծելու և պետության դեմ անօրեն գործելու համար, մինչև հեղաշրջման փորձ իրականացնելը»,- ասել է Քարամանօղլուն: