ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը վաղը կայցելի Թուրքիա
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը վաղը՝ օգոստոսի 26-ին, կայցելի Թուրքիա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Anadolu» լրատվական գործակալությանը, որը վկայակոչում է երկրի Գլխավոր շտաբի իր աղբյուրին:
Գործակալության հաղորդագրությամբ՝ Գերասիմովը Անկարա կժամանի վաղը՝ ժամը 11:00-ին, ռուսական ռազմական պատվիրակության հետ միասին:
Հաղորդվում է նաև, որ Գերասիմովը նախատեսել է հանդիպել Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ: