Թուրքիայի վարչապետը կայցելի Ադրբեջան
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այս տարվա հոկտեմբերին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության մամուլի ծառայությանը:
«SOCAR»-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը Բաքվում հանդիպել է «Turkiye Petrollar» ընկերության ադրբեջանցի ներկայացուցիչ Սալիհա Դունդարի հետ: Հանդիպման ընթացքում Աբդուլարը տեղեկացել է, որ հոկտեմբերին Յըլդըրմը կայցելի Ադրբեջան:
««Մեգածրագրերը էներգետիկայում և տրանսպորտում» կարգախոսով համագումարին և նրա աշխատանքներին կմասնակցի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը»,- նշվում է հաղորդագրության մեջ: