Ջենիֆեր Լոպեսը բաժանվել է սիրելիից
Այսօր առավոտյան լրատվամիջոցները սկսել են տարածել լուրեր, թե դերասանուհի, երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու նրա ընկերը՝ Կասպեր Սմարթը, բաժանվել են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Լրագրողները պարզել են, որ Լոպեսի՝ սիրելիից բաժանվելու պատճառն այն է եղել, որ նա հրաժարվել է ուղեկցել երգչուհուն բարեգործական միջոցառումներից մեկի ժամանակ:
Կասպերն էլ իր հերթին հավաքել է իրերն ու մեկնել Լաս Վեգաս՝ վերջակետ դնելով Լոպեսի հետ հարաբերություններին:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Լոպեսը գուցե զայրացած է, և հնարավոր է՝ նրա սիրտը նորից տաքանա և վերադարձնի իր ընկերոջը: