Հայտնի են ռուսական «Голос» նախագծի ժյուրիի անդամների անունները
Մեկնարկում է ռուսական «Голос» նախագիծի 5-րդ մրցաշրջանը, որի ժյուրի անդամների շարքում այս անգամ Լեպսը, Բիլանը, Ագուտինը Գագարինան են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
4-րդ մրցաշրջանում ժյուրիի անդամներն էին Լեպսը, Գագարինան, Բաստան և Գրադսկին:
Նշենք, որ նախագիծը Ռուսաստանում առաջին անգամ հեռարձակվել է 2012 թվականին:
«The Voice» նախագիծն առաջինը հեռարձակվել է 2010 թվականին՝ հոլիվուդյան հեռուստատեսությամբ, այնուհետև, ցուցադրվել տարբեր երկրների կողմից՝ համապատասխան լեզուներով վերանվանվելով:
Նախագիծը նաև նախատեսված է երեխաների համար: