ԴԺՀ-ի փոխվարչապետի տան մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել. Զախարչենկո
ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ ԴԺՀ-ի փոխվարչապետի տան մոտ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Պայթյունը տեղի է ունեցել փոխվարչապետի բնակավայրից ոչ հեռու»,-ասել է ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն:
Դեպքի վայրում աշխատում են բուժաշխատողները, փրկարարական ջոկատն ու ոստիկանության աշխատակիցները:
Նախնական տեղեկություններով՝ պայթյունն իրականանցվել է պայթուցիկ սարքի միջոցով:
Պայթյունի պատասխանատվությունը դեռևս ոչ ոք իր վրա չի վերցրել: