Ժերար Դեպարդյեն ակումբ կբացի ռուսական անձնագիր ունեցող օտարերկրացիների համար
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն Սարանսկում ակումբ կբացի այն օտարերկրացիների համար, ովքեր ռուսական քաղաքացիություն ունեն նաև: Ակումբի բացումը տեղի կունենա օգոստոսի 27-ին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ակումբը կլինի Դեպարդյեի կենտրոնի մի մասում, որտեղ տեղի կունենան նրա կինոցուցադրություններն ու հանդիպումները:
Պետական կինոփառատոնի հիմնադրամի ղեկավարը նշել է, որ դերասանը չի մոռացել Ռուսաստանը և շատ ժամանակ է հատկացնում նրան:
Հիշեցնենք, որ 2013 թվականին ֆրանսիացի դերասանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ռուսաստանի քաղաքացիություն էր ստացել: Նույն տարվա փետրվարին նա նաև գրանցվել էր Սարանսկում: