Բրիթնի Սփիրսի մասին ֆիլմ կնկարահանվի
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի մասին կնկարահանեն հեռուստաֆիլմ: Այս մասին հայտնել է The Hollywood Reporter-ը: Ծրագրով զբաղվում է «Lifetime»-ը: Գլխավոր դերում հանդես կգա Նատաշա Բասետը: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Բրիթնի» երկժամանոց ժապավենի ստեղծողները խոստանում են պատմել «իրական պատմությունը», թե ինչպես է հասել Բրիթնին իր կարիերային բարձունքին, ինչպես նաև նրա անհաջողությունների և վերադարձի մասին:
Հանդիսատեսը կիմանա նաև Ջասթին Թիմբերլեյքի հետ նրա սիրավեպի և ամուսնությունների մասին:
Ֆիլմի նկարահանման աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի19-ին: Պրեմիերան նախատեսված է 2017 թվականին: