Թուրքական կողմը պայման է ներկայացրել Սիրիայից դուրս գալու համար
Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ թուրքական բանակի ստորաբաժանումները Սիրիայում կմնան այնքան ժամանակ, քանի դեռ սիրիական ազատ բանակը չի վերահսկում իրավիճակը: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Սահմանում տեղի ունեցող գործողություննների ժամանակ զոհվել է Թուրքիայի 21 և վիրավորվել 84 քաղաքացի:
«Մեր հիմնական նպատակն է Ջարաբլուսը մաքրել «ԻՊ» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Քանի որ Սիրիան փաստացի կառավարություն չունի, մենք որոշեցինք անձամբ պաշտպանել մեր սահմանները»,-ասել է նախարարը:
Նշենք, որ թուրքական բանակն օգոստոսի 24-ին ռազմական գործողություններ է սկսել Սիրիայում: Թորքական կողմն օդային հարվածներ է հասցրել «ԻՊ»-ի դիրքերին՝ Ջարաբլուսն ազատելու համար: