Dorians-ն` ի նշան շնորհակալության. անվճար համերգ Կասկադում
Dorians խումբը տարածել է հայտարարություն, որում տեղեկացնում է Երևանում կայանալիք բացօթյա համերգի մասին: Խմբի տարախախ հայտարարությունում ասվում է.
«Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի բացօթյա անվճար համերգը:
Համերգը կկայանա Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Գաֆեսջյան արվեստի կենտրոնի ամենամյա համերգային ծրագրի շրջանակում:
Dorians-ը ելույթը կսկսվի ժամը 21:00-ին:
«Եվրատեսիլից վերադառնալուց հետո մտածում էինք բացօթյա համերգի մասին, որի միջոցով շնորհակալություն կհայտնենք այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծորեն աջակցում էին մեզ: Գտնվելով Շվեդիայում, մենք զգում էինք դրական էմոցիաների այն հսկայական ծավալը, որը փոխանցվում էր մեզ Հայաստանից: Գաֆեսջյան արվեստի կենտրոնի առաջարկն արվեց ճիշտ ժամանակին և հուսով ենք հունիսի 1-ին Կասկադում հանդիպել մեր երկրպագուներից շատերին: Ուրախ ենք, որ ելույթ ենք ունենալու Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և կփորձենք անակնկալ մատուցել' տոնին համահունչ»: