Թուրքիայում հեղաշրջման փորձի մասնակիցը Հունաստան է փախել
Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասնակից զինվորականը փախել է Հունաստան: Այս մասին հայտնել է Antenna-ն:
Հայտնի է, որ Թուրքիայի բնակիչը ժամանել է Սամոս կղզու ծովափերից մեկը` սկուտերով: Նա ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և խնդրել ապաստան:
Ազգային հետախուզման ծառայության աշխատակիցների կողմից նրան հարցաքննել են:
Թուրքիայի քաղաքացին հերքել է իր մասնակցությունը ռազմական հեղաշրջման մեջ: