Մոսկվայում բանկը գրաված հայազգի գործարարը խնդրել է Պուտինին դառնալ իր փաստաբանը
Մոսկվայի կենտրոնում «Citibank»-ի մասնաճյուղը գրաված հայ գործարար Արամ Պետրոսյանը խնդրել է նախագահ Վլադիմիր Պուտինին դառնալ իր փաստաբանը: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Եթե հանկարծակի ողջ մնամ` այդ դեպքում մարդկային խնդրանք ունեմ, եղեք իմ փաստաբանը»,- ասել է Պետրոսյանը:
Ավելի վաղ, հայտնել էինք, որ Մոսկվայում բանկը գրաված անձը սնանկացած հայ գործարար Արամ Պետրոսյանն է: